Araratnews.am-ը գրում է.

Վերջին 10 տարվա ընթացքում Աջարիայի Բաթում քաղաքի հայ բնակչության թիվը կրկնակի նվազել է. հաղորդում է Gemigrant հրատարակությունը՝ հղում կատարելով տեղի հայ համայնքի ղեկավարությանը:

«Աջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաքում ապրել է շուրջ 27 հազար հայ, այժմ նրանց թիվը չի հասնում 12 հազարի»,- գրում է աղբյուրը:

Հրատարակության տվյալներով՝ Բաթումի հայ համայնքի ղեկավարները տեղեկացրել են Վիրահայոց թեմի  առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանին, որ պատճառը սոցիալ-տնտեսական խնդիրներն են, որոնք առաջացել են ռուսական ռազմաբազան դուրս բերելուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել